ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Իրանի տնտեսության դիվերսիֆիկացման մեջ կներգրավվեն ԱՄԷ-ի ու Լիբանանի բանկերը

Իրանի տնտեսության դիվերսիֆիկացման մեջ կներգրավվեն ԱՄԷ-ի ու Լիբանանի բանկերը
11.09.2015 | 12:32

Financial Tribune թերթի փոխանցմամբ՝ օտար հաշվեհամարներում սառեցված իրանական ակտիվները 92 միլիարդ դոլար են։ Moody’s միջազգային գործակալությունը զեկույց է հրապարակել Իրանի բանկային սեկտորի հեռանկարների մասին: Նշվում է, որ երբ վերացվեն Իրանի դեմ պատժամիջոցները, սառեցված ակտիվների կեսը կարող է ուղղվել Իրանի պետական բանկերի վերակապիտալավորմանը կամ վերաներդրվի երկրի ենթակառուցվածքային նախագծերում։ Moody’s-ի կանխատեսմամբ՝ Իրանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցում կներգրավվեն ֆինանսական այն ինստիտուտները, որոնց հետ իրանական բանկերն արդեն սերտ կապեր ունեն։ Խոսքը ԱՄԷ-ի ու Լիբանանի բանկերի մասին է։

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ